Հայրենական արտադրության արհեստական շնչառության ապարատի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերին
Հայկական արտադրության արհեստական շնչառության ապարատի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերի կեսերին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Ապարատի հայկական մոդելի ստեղծման համար հատկացված 90 մլն դրամը մրցույթի արդյունքներով կստանա YEA Engineering ընկերությունը, հայտնել Է նախարարը: Բացի այդ, ընկերությունը NASA Jet Propulsion Laboratory լիցենզիա է ստացել այդ սարքերի թողարկման համար: Նման արտոնագիր ամբողջ աշխարհում կարողացել են ստանալ միայն 28 ընկերություններ 330-ից, որոնք հայտ են ներկայացրել։
Ընկերությանը որպես կանխավճար արդեն հատկացվել է 35 մլն դրամ, որով նա ձեռք կբերի ապարատների հավաքման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Հինգ նախատիպերից հետո կսկսվի սերիական արտադրությունը։
Սեփական սարքերը Հայաստանը ցանկանում է թողարկել այն դեպքում, եթե արտասահմանյան մատակարարները հանկարծ դադարեն վաճառել դրանք ամբողջ աշխարհում այդ սարքերի բարձր պահանջարկի պատճառով։


