ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության ճանմաչման հարցը չպետք է դառնա Թուրքիայի հետ լարումների ընթացքում հիշելու հարց. Էդմոն Մարուքյան

Հայոց ցեղասպանության ճանմաչման հարցը չպետք է դառնա Թուրքիայի հետ լարումների ընթացքում հիշելու հարց. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ողջունեց ՍԻրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևն ընդունելու փաստը:

«Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանմաչման հարցը չպետք է դառնա Թուրքիայի հետ լարումների ընթացքում հիշելու հարց: Դա պետք է ավելի վաղ արվեր», -հավելեց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

  • Կիսվել: