հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկական կողմը պատրաստ է աջակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար․ ԱԽ քարտուղար

Հայկական կողմը պատրաստ է աջակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար․ ԱԽ քարտուղար

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Հանդիպման ընթացքում Ա. Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ: 

  • Կիսվել: