հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հայկական կողմից հրադադարի ռեժիմը չի խախտվել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Հայկական կողմից հրադադարի ռեժիմը չի խախտվել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

  • Կիսվել: