երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան. Կոպիրկին

Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան. Կոպիրկին

 Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությանը պատրաստ է գալ Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշեց, որ այս մասին ասվել ու ասվում է ամենաբարձր մակարդակներով։

«Այս հարցերը հիմա քննարկվում են, աշխատանքներ են տարվում այդ հարցի շուրջ։ Արդյունքում մենք կհասկանանք, թե ինչ որոշում է կայացվել»,– նշեց նա։

Խոսելով հայ– ռուսական հարաբերությունների մասին` ՀՀ–ում ՌԴ դեսպանը նշեց, որ երկու երկրների մեջ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց դա, նրա գնահատմամբ, նորմալ է, քանի որ այն,ինչ միավորում է ՌԴ–ին ու ՀՀ–ին, կմնա ու կլինի ամուր։

  • Կիսվել: