կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է «Հայաստան» հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է «Հայաստան» հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Օրերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին, որտեղ ներկա էին նաև սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։

Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրեց Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, Արցախից բռնի տեղահանված ﬔր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան։


  • Կիսվել: