հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված  միջադեպի վերաբերյալ ուսումնասիրությունը դեռ չի ավարտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալներ կային ձեռքբերելու, այդ պատճառով էլ երեկ՝ օգոստոսի 19-ին Հայկ Սարգսյանին հրավիրել են հանձնաժողով, որպեզի նա պարզաբանումներ  ներկայացնի։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի էր կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։

  • Կիսվել: