Հայֆայում սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի բացման միջոցառումը
Հայֆայում սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի բացմանը նվիրված միջոցառումը:
Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո ելույթ ունեցան Հայֆայի քաղաքապետ դոկտոր Էյնաթ Կալիշեր-Ռոտեմը և ՀՀ դեսպան Արման Հակոբյանը:
Նշենք, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանը Իսրայելի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փորձել է խոչընդոտել Հայֆայում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանը, սակայն նրան դա չի հաջողվել: