չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ. Փաշինյան

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ. Փաշինյան

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդմանը։ Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը` բացելով նոր հնարավորություններ մեր երկրների տնտեսության աճի համար։

Կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը։ Այս ենթատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում բացում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»:

  • Կիսվել: