երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և ստորագրված փաստաթղթերով կապված է կազմակերպության հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ի թիվս այլ բաների՝ ՀԱՊԿ կանոնադրությունը և 2011 թվականին ղեկավարների ստորագրած համապատասխան արձանագրությունը սահմանում են, որ ՀԱՊԿ անդամները կարող են որոշում կայացնել իրենց տարածքում երրորդ երկրների զորախումբ և արտաքին ենթակառուցվածքային օբյեկտներ տեղակայելու մասին միայն հրատապ խորհրդակցություններից հետո։

Ինչ վերաբերում է պարտավորությունների խախտման դեպքում հնարավոր հետևանքներին, ապա խոսք կարող է գնալ ՀԱՊԿ մարմինների գործունեությանը պետության մասնակցությունը դադարեցնելու մասին, կարող է լինել նաև միավորումից բացառումը»,- հայտարարել Է Զախարովան: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: