կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ ուղիղ առևտրի հարցը. Միրզոյան

Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ ուղիղ առևտրի հարցը. Միրզոյան

Հայաստանը, ի թիվս այլ հարցերի, քննարկում է Ադրբեջանի հետ ուղիղ առևտրի հարցը, և որքան խորը լինի խաղաղության ինստիտուցիոնալացումը, այնքան ավելի հավանական է այս սցենարի իրականացումը։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք քննարկվու՞մ է ուղիղ առևտուրն Ադրբեջանի հետ՝ Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Այս հարցը նույնպես օրակարգում է։ Եվ ես կարծում եմ, որ որքան շատ ենք մենք շարժվում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ, որքան ավելի են մեր հասարակությունում առկա հոգեբանական դժվարությունները մի կողմ գնում, ամրապնդվում է փոխադարձ վստահությունը, որքան ավելի ենք առաջ շարժվում փորձի վրա հիմնված համագործակցության մեջ, նման սցենարները կդառնան շատ ավելի իրատեսական»:

  • Կիսվել: