երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ.

«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»:

  • Կիսվել: