ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը ոչ մի հարց չունի Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ. Պուտին

Հայաստանը ոչ մի հարց չունի Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, բայց մարտերը չեն ընթանում Հայաստանի Հանրապետության տարածքում, այդուհանդերձ, կրկնում եմ Ռուսաստանը միշտ կատարել, կատարում և կատարելու է իր պայմանագրային պարտավորությունները: Այս մասին այսօր "Ռոսիա-24" - ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

"Ես մշտական կենդանի, աշխատանքային շփման մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, եւ ոչ մի հարց Հայաստանի մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ չի առաջանում",- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Նա հայտարարել է, որ ներկայումս Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է։

"Մենք շատ ենք անհանգստանում, և Հայաստում, և Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ։ Բավական է ասել, որ Ռուսաստանում երկուական միլիոն հայ և ադրբեջանցի է ապրում։ Շատ ռուսներ ունեն ընկերական և նույնիսկ բարեկամական հարաբերություններ այդ երկրների քաղաքացիների հետ: Մարդիկ զոհվում են, մեծ կորուստներ կան երկու կողմից էլ, և մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում այդ հակամարտությունը կդադարեցվի։ Բայց եթե հակամարտությունը վերջնականապես չլուծվի, իսկ, դատելով ամեն ինչից, դա դեռ հեռու է, ապա մենք կոչ ենք անում հնարավորինս արագ դադարեցնել կրակը", - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: