Հայաստանը նոր դեսպան կունենա Ռուսաստանում. Ալեն Սիմոնյան
Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան»,- ասաց նա:
Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը:
Այլ մանրամասներ նա չներկայացրեց` հորդորելով դիմել ՀՀ ԱԳՆ:
Նշենք, որ դեռ նախորդ տարի մամուլում շրջանառվում էր, որ Հայաստանը ՌԴ–ում նոր դեսպանի մի քանի թեկնածուների հարց է քննարկում, և հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին։



