երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք, իհարկե, կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա:

Վ.Հունանյանի խոսքով, ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
«Միաժամանակ ուզում եմ նշել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: