կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը կարևորում է ԱՊՀ էլեկտրաէնեգետիկական խորհրդի հետ համագործակցությունը. ՏԿԵ նախարարը՝ Տառաս Կուպչիկովին

Հայաստանը կարևորում է ԱՊՀ էլեկտրաէնեգետիկական խորհրդի հետ համագործակցությունը. ՏԿԵ նախարարը՝ Տառաս Կուպչիկովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տառաս Կուպչիկովին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարար Սանոսյանն ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է ԱՊՀ էլեկտրաէնեգետիկական խորհրդի հետ համագործակցությունը։

Նախարարը նկատել է, որ Հայաստանը վերջին շրջանում իրականացնում է էնեգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման աշխատանքներ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականավցվել ատոմակայանի արդիականացման շուրջ և այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։

Տառաս Կուպչիկովը կարևորել է նաև աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությունը։
Հանադիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի։

  • Կիսվել: