ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, այո, ի՞նչ է պատահել. Տեր-Պետրոսյան

Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, այո, ի՞նչ է պատահել. Տեր-Պետրոսյան

Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն։ Այո, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այո, ի՞նչ է պատահել, Ճապոնիան չի՞ կապիտուլացվել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները... Եթե այսօր հնարավոր է դեռ քիչ թե շատ տանելի լուծում, եթե այսպես շարունակենք, ներքին խռովություններ են, ամեն մարդ իրեն Հայաստանի հաջորդ նախագահ է զգում, սրանով ավելի բարդացնելու ենք, ավելի թուլանալու ենք, գնալով ավելի են մեծանալու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից...՛՛:

 

  • Կիսվել: