կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ․ Փաշինյան

Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ․ Փաշինյան

Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ։ 

Այս մասին այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է։ Մենք հույս ունենք Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները», - ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլև Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա ևս հնարավորություններ է ստեղծում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։

  • Կիսվել: