Հայաստանը հույս ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Փաշինյան
Հայաստանը հույս ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Այս մասին Փարիզի «Խաղաղության համաժողովի» ժամանակ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ էթնիկ զտումների արդյունքում ավելի քան 500 000 հայ այլևս հնարավորություն չունի ապրելու իր հայրենիքում: Նա հստակեցրեց, որ սա հայերի այն թիվն է, որոնք էթնիկ զտումների արդյունքում վտարվել են Ադրբեջանից և դարձել փախստական:
«Նրանցից մոտ 300 6000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 1990-ականների սկզբից՝ Սումգայիթի, Բաքվի զանգվածային սպանությունների և հայատյացության հետևանքով: Այդ ժամանակից ի վեր հայատյացությունը, ցավոք, դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանում»,- ասաց ՀՀ վարչապետը։