ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղը՝ իր ներկայացուցիչների միջոցով. վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղը՝ իր ներկայացուցիչների միջոցով. վարչապետ

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առարկայական բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշեց.

«Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում»:

Փաշինյանը նշեց՝ կա գաղափար, որ խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից:

«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասաց նա:

 

  • Կիսվել: