ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանել է, թե ինչու է փոխել "Ստեփանակերտ/ Խանքենդի" հիշատակումը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանել է, թե ինչու է փոխել "Ստեփանակերտ/ Խանքենդի" հիշատակումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Ստեփանակերտի ադրբեջանական անվան '"Խանքենդի" - ի հիշատակումը Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է sputnik.armenian—ն։

Ավելի վաղ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ՌԴ ԱԻՆ-ի վրա հղումով տեղադրվել էր պաշտոնական հաղորդագրություն, որտեղ տեղ էր գտել "...Ստեփանակերտ/Խանքենդի մոտ 50 տոննա բեռ է հասցվել" ձևակերպումը:

"Մենք ուշադրություն ենք դարձրել, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը", - ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը:

  • Կիսվել: