շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան՝  ԱՄՆ դեսպանատան մոտ

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացնում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը հրավիրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակի վրա, մասնավորապես քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների խնդրի վրա:

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց. «Ամեն տեղ, ուր քրդեր կան, ագրեսիա է կազմակերպվում։ Մենք եկել ենք դատապարտելու քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ցեղասպանությունը»:

Հասանովը հայտնեց քրդական համայնքի վրդովմունքը. «Եթե 100 տարի առաջ թուրքական իշխանությունը վերացրեց 1.5 միլիոն հայերի, և դա մարսվեց միջազգային հանրության կողմից, այսօր նույնը կատարվում է քրդերի նկատմամբ։ Այսօր գերտերությունները, ելնելով իրենց նավթային և զենք վաճառելու շահերից, անտեսում են խնդիրը, բայց թափվում է անմեղ քրդերի արյունը։ Ուստի մենք դատապարտում ենք գերտերություններին և հատկապես ԱՄՆ-ին, որն այսօր միայնակ է թողել քրդերին թուրքական թնդանոթների դեմ։ Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան սկսեց ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս, որը քրդաբնակ է: Հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: