հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մայիսի սկզբից սկսել է ավելի ինտենսիվ աճել․ փոխվարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մայիսի սկզբից սկսել է ավելի ինտենսիվ աճել․ փոխվարչապետ

Մարտի 1-ից մինչև օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել: Այս մասին ԱԺ-ում  ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև թեստավորման ծավալների կտրուկ աճով: Վարակի ինտենսիվության կամ վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48, այս գործակիցը հարաբերականորեն մնացել է նույն սահմանաչափի վրա: Վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել այն դեպքում, երբ գործակիցը փոքր է լինում 1-ից»,-նշեց պարետը:

Փոխվարչապետը նշեց՝ պատճառներից հիմնականը մարդկանց շարժով պայմանավորված տարածումն էր, որն ամսվա ընթացքում էական նվազում չէր ունեցել:

  • Կիսվել: