ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանում եղբայրության մթնոլորտ պետք է լինի. Փաշինյանը կոչ է անում բացառել միջադեպերը

Հայաստանում եղբայրության մթնոլորտ պետք է լինի. Փաշինյանը կոչ է անում բացառել միջադեպերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պայմանավորվել, որ իր հրավիրած հավաքի շրջանակներում բախումներ չեն լինի, բոլորը կցուցաբերեն զսպվածություն: Փաշինյանն այս մասին ասաց կառավարության շենքի դիմաց լրագրողների հարցերին ի պատասխան, ինչպես նաև բարձրախոսով ազդարարելով հավաքվածների շրջանում:  

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բախումների վտանգ տեսնո՞ւմ է՝ վարչապետն ասաց. «Վտանգը միշտ էլ կա, լարված է: Բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենալու: Ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք, սա ամենակարևոր արձանագրումն է: Բայց հարցեր կան, որոնք պետք է քննարկել անպայման, և այդ հարցերի քննարկումն է մեր այսօրվա հավաքի նպատակը»,-ասաց նա:

Հարցին, թե Զինված ուժերը ո՞ւմ է ենթարկվում այս պահին՝ վարչապետն ասաց, որ ԶՈՒ-ն ենթարկվում է ՀՀ ժողովրդին, վարչապետին, այլ տարբերակ չկա:

  • Կիսվել: