հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում 2 մլրդ դրամի չափով գրավն աննախադեպ է․ Քոչարյանի փաստաբան

Հայաստանում 2 մլրդ դրամի չափով գրավն աննախադեպ է․ Քոչարյանի փաստաբան

Աննախադեպ դատական նիստեր էին, Հայաստանում 2 մլրդ դրամի չափով գրավն աննախադեպ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Իմ պրակտիկայում, գործընկերներս ևս կփաստեն, նման տեսակ ծավալով դատական նիստ երևի չէինք տեսել։ Այսքան ժամանակահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դավատոր, պարոն Ազարյանից հետո, վերաքննիչ քրեական դատարանում քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված։ Ամեն դեպքում կարևոր է ընդգծել ոչ թե գումարի չափը, այլ այն, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի։ Սա ակնհայտ էր բոլորի համար», - ասաց Վարդևանյանը։

Հարցին՝ եթե չհավաքվի այդքան գումար, ի՞նչ պիտի անեն, Վարդևանյանը պատասխանեց, որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի գրավի չափի հետ կապված բողոքարկում ներկայացնել։ 

  • Կիսվել: