չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ վարչապետ

Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ վարչապետ

Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, սա ընդունված պրակտիկա է, և մենք ևս պետք է փորձենք գնալ այս ճանապարով։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018–ին, հիմա էլ մենք կարծում ենք, որ խոսակցության թիվ մեկ մասնակիցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։  Եվ մենք հույս ունենք, և կարծես թե, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի խնդիրների հասցեգրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների հարցը օրակարգից հանելուն»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ–ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա կնքել պայմանագիր․ «Պատրաստ եք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: