ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են. Փելոսի

Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են. Փելոսի

Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

"Թեպետ մենք ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում լինելու հետ կապված, սակայն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցրերը մեզ համար շատ կարևոր են, ինչպես նաև Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղին",- նշեց նա` ընդգծելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցությունն ունենալ։

Միևնույն ժամանակ կոնգրեսական Ջեքի Սփիրը նշեց, որ Կոնգրեսի շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող նախագիծ, որի համահեղինակը Ադամ Շիֆն է, ով նաեւ Ցեղասպանությունը դատապարտող նախագծի համահեղինակներից մեկն է: 

"Հայաստանի հանդեպ մենք մեր հանձնառությունը պահպանում ենք եւ հավատարիմենք այդ հանձնառությանը",- նշեց կոնգրեսականը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն էլ պատասխանելով վերոնշյալ հարցերին ասել է. ՛՛Մենք հասկանում ենք, որ Հայաստանը այլ անվտանգային կազմակերպության մասն է Ռուսաստանի հետ միասին։ Մենք դրա հետ կապված ոչ մի բան չենք ասում, սակայն մենք մտահոգված ենք Հայաստանի անվտանգության հարցերով և ցանկանում ենք հնարավորինս աջակից լինել Հայաստանին՛՛։

 

 

  • Կիսվել: