հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված․ Փաշինյան

Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված․ Փաշինյան

Հայաստանի շուրջ իրադրությունը մնում է կայուն լարված։ Այս մասին ԱԺ-ում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սակայն, ՊՆ հաղորդագրությունններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ կան.

«ՊՆ հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով։ Իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքները մեր առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել»։

  • Կիսվել: