չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի նորընտիր գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի և Բելառուսի գլխավոր դատախազներից

Հայաստանի նորընտիր գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի և Բելառուսի գլխավոր դատախազներից

Հայաստանի Հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազներից:

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ Աննա Կարենի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:

Ռուսաստանի և Հայաստանի դատախազության մարմիններին ավանդաբար կապում են փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամական հարաբերությունները:

Անկասկած, մեզ կհաջողվի պահել փոխգործակցության զարգացման մեկնարկած վեկտորը, միասին հակազդել կազմակերպված հանցավորությանը, կոռուպցիային, մեր քաղաքացիների կյանքի և առողջության դեմ հանցավոր ոտնձգություններին, անչափահասների հետ կապված հանցագործություններին, գլոբալ անվտանգության դեմ ուղղված այլ մարտահրավերներին և սպառնալիքներին:

Համոզված եմ, որ Ձեր աշխատանքային որակները և պրոֆեսիոնալիզմը թույլ կտան ապահովել օրենքի գերակայություն, օրինականության երաշխիքներ և ինչպես գրել է հայտնի հայ պոետ Պ. Սևակը, միշտ «ճշմարտության ափերը տեսնեք, արհամարհեք սուտը և պայքարեք անարդարության դեմ»:

Հավաստում եմ լինել բաց և պատրաստակամ կառուցողական երկխոսության համագործակցության բոլոր ուղղություններով

Ցանկանում եմ Ձեզ անսպառ էներգիա, հոգու տոկունություն, ոգեշնչում և նպատակասլացություն նոր պատասխանատու պաշտոնում՝ դատախազության համակարգի ամրապնդման, զարգացման և հետագա կատարելագործման հարցում»:

Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Աննա Կարենի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այս պատասխանատու պետական պաշտոնում նշանակումը վկայում է Ձեր արժանիքների, մասնագիտական և անձնային որակների բարձր գնահատման մասին:

Վստահ եմ, որ մեր պետությունների դատախազությունների միջև ձևավորված փոխըմբռնումը և կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ նաև ապագայում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր մասնագիտական գործունեության մեջ»:

 

  • Կիսվել: