շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի մի քանի մարզերի կենսական նշանակության 65 կմ ճանապարհ կվերանորոգվի

Հայաստանի մի քանի մարզերի կենսական նշանակության 65 կմ ճանապարհ կվերանորոգվի

Վերակառուցան և զարգացման միջազգային բանկը Հայաստանին է պատրաստվում տրամադրել 13 մլն 400 հազար եվրո գումար՝ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի վերանորոգման նպատակով, այսօր Ազգային ժողովում ներկայացնելու 2-րդ փուլի մասին համաձայանգիրը հայտարարեց Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարության 12 ճանապարհահատվածի վերանորոգում, որոնք ընդգրկեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։

«Այս պահին մի քանի մրցույթ է հայտարարված դրանցից 4 ճանապարհահատվածի վերանորոգման համար՝ Գեղարքունիքի, Արմավիրի և Սյունիքի մարզերում»,-  նշեց Պապիկյանը։ Ըստ նախարարի, կան նախագծեր, և համաձայնագիրը ԱԺ-ում հաստատվելուց հետո կհայտարարվեն մրցույթներ։

Նախարարը վստահեցրեց, որ վերանորոգվելու են բացառապես վերանորոգման կարք ունեցող, քարուքանդ եղած ճանապարհները, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց համար և գյուղերը միացնում են քաղաքներին, մարզկենտրոններին։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2021 թվականին։ «Այս տարի խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել այս աշխատանքները»,- ընդգծեց նախարարը։

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ տրամադրվող վարկի պայմաններում կա կետ, որի համաձայն, կառավարությունը կարող է փոխել գումարի ծախսման նպատակները։ Սակայն նախարարը ընդգծեց, որ կառավարության խնդիրն է կապիտալ ծախսերը առավելագույնը դարձնել, հետևաբար իրենք նպատակ չունեն փոխել ծրագրերը։

  • Կիսվել: