երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում. Կարասին

Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում. Կարասին

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով՝ առաջարկելով պարզաբանել խորհրդարանականների դիրքորոշումը ապրիլի 22-ին Պալմա քաղաքում (Իսպանիա) կայացած ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերաբերյալ:

Այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահը հնչեցրել է 2024 թվականի ապրիլի 24-ին Դաշնության խորհրդի 566-րդ նիստի ժամանակ։

Հայ գործընկերներին ուղղված նամակում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում:

՛՛Բազմաթիվ դիմումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ալեն Սիմոնյանի բացահայտ հակառուսական արտահայտություններն արտացոլու՞մ են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը:

Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե հիշյալ միջոցառմանն ու՛մ անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա կողմից շարադրված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին և մեր ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապերին՛՛,-ասված է Գրիգորի Կարասինի նամակի տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանն ասել էր. ՛՛ՌԴ-ն սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում, բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել ՀՀ շահերը և խոսել հայ ժողովրդի անունից՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: