հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի և ՌԴ–ի ԱԳՆ–ները խորհրդակցություններ են անցկացրել. քննարկվել է բազմակողմանի հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

Հայաստանի և ՌԴ–ի ԱԳՆ–ները խորհրդակցություններ են անցկացրել. քննարկվել է բազմակողմանի հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

Հայաստանն ու Ռուսաստանը հաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման ու համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու հետ կապված ընդհանուր տրամադրվածությունը։ Այս մասին ասվում է ՀՀ գործընկերների հետ ՌԴ փոխատգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ արտգործնախարարի հետ զրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդվում է՝ ԵԱՏՄ–ի և ՇՀԿ–ի վրա շեշտը դնելով` քննարկվել է բազմակողմանի հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում` իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացման հետ կապված տարածաշրջանի երկրների քայլերը։

Խորհրդակցությունների հիմնական թեման Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդրի և աշխարհի այդ հատվածի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակումն էր։

  • Կիսվել: