երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագիրը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագիրը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ իշխանությունները մեզ հստակ ասել են` Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագիրը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին

«ՀՀ իշխանությունները ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որ կվնասի երկկողմ կամ Իրանի շահերին»,-ասաց Մեհդի Սոբհանին։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթին` դեսպանն ասաց, որ կա մի կետ, որն ասում է, որ այն որևէ 3–րդ երկրի կամ միջազգայնորեն վավերացրած փաստաթղթի դեմ չէ։ Այն նաև ծառայի Իրան–Հայաստան հարաբերություններին, կնպաստի Մերձավոր Արևելքում, Կովկասում համագործակցությունը զարգացնելուն։

  • Կիսվել: