հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է վաճառել. պատգամավոր

Հայաստանի եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է վաճառել. պատգամավոր

Մենք առաջարկում ենք Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն, և ծայարահեղ բացառիկ դեպքերում պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ խոսելով հուշարձանների օտարման մասին։

«Ես հույս ունեմ՝ այս դահլիճում բոլոր մարդիկ մտածում են, որ եկեղեցին պետք է մնա եկեղեցու մոտ»,-նշել է նա:

  • Կիսվել: