ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը․ իսպանացի պատգամավոր

Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը․ իսպանացի պատգամավոր

Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրադրությունից, միակողմանի հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Իսպանիայի խորհրդարանում հայտարարեց իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ իր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին։

«Միակողմանի այս հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Անհեթեթություն է, թե ինչպես է աշխարհը փակում իր աչքերն այս ամենի հանդեպ։ Սա խոսում է Եվրոպայի կրկնակի ստանդարտների մասին։ Եթե Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, ապա նույնը չի արվում բռնապետ Ալիևի դեմ»,- ասաց Ինյարիտուն։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական գազը չպետք է պատճառ դառնա, որպեսզի Եվրոպան կորցնի զգոնությունն ու պատշաճ կերպով չարձագանքի Ադրբեջանի հանցավոր գործողություններին։

  • Կիսվել: