«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան
Հուսով եմ՝ շատ չեք տխրի, որ ես Ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ «Հայաստան» դաշինքը: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ Ռուբինյանին:
««Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը»,- նշել է նա:
Օգոստոսի 2-ից մեկնարկել են ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։
Առաջին նիստի ընթացքում պատգամավորները սկսել են Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանում ներկայացվածություն ունեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ) և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) դաշինքները։



