երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման:

Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն եմ մաղթում, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: