հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու սահմանագծման հանձնաժողովի նիստ․ Շառլ Միշել

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու սահմանագծման հանձնաժողովի նիստ․ Շառլ Միշել

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին առաջիկայում տեղի կունենա Երևանի և Բաքվի կողմից ձևավորված սահմանագծման և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը: Այս մասին Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Երկու երկրների առաջնորդները համաձայնվել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները: Նրանք համաձայնացրել են այն սկզբունքները, որոնցով կանոնակարգվելու է հաղորդակցությունը Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ: Նրանք նաև համաձայնացրել են սահմանային ռեժիմները՝ ինչպես են ապահովելու անվտանգությունը, հավաքելու մաքսատուրքերը և այլն: Առաջիկա օրերին փոխվարչապետերը կշարունակեն այդ աշխատանքը», - ասել է Միշելը:

  • Կիսվել: