շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանը կորոշվի երկու երկրների կողմից. Ադրբեջանը պատասխանել է Իրանին

Հայ-ադրբեջանական սահմանը կորոշվի երկու երկրների կողմից. Ադրբեջանը պատասխանել է Իրանին

Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհություն են հայտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ Իրանի վերաբերմունքից։

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը օկուպացիայի և ագրեսիայի ենթարկված երկիր է», – նշել  է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Ըստ նրա՝ Իրանը 30 տարիների ընթացքում չի դատապարտել այդ «իրողությունները»։

«Ներկայումս Իրանի կողմից հնչեցված հայտարարությունների հասցեատերը պարզ չէ։ Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանային հարցը, պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության»,-նշել է նա։ Նշենք, որ իրանական կողմն ակտիվորեն պնդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անփոփոխելիության մասին հայտարարությունները

  • Կիսվել: