երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատեր, հրավիրեցինք Բաքու, հրաժարվեցին. Ալիև

Հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատեր, հրավիրեցինք Բաքու, հրաժարվեցին. Ալիև

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին երկու տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին։ Այս մասին այսօր օկուպացված Շուշիում մեկնարկած մեդիա ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լաչինում անցակետի տեղադրումը փոխեց վիճակը, դա ուղերձ էր։ Բայց քանի՞ անգամ պիտի ակնարկենք։ Փառուխի օպերացիան, 2021թ. մայիսի, 2022թ. սեպտեմբերի հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակները. քանի՞ անգամ կարող ենք մեսիջներ ուղարկել, մի՞թե այդքան անհասկացող են՛՛:

Ալիևը խոսել է նաև Արցախի հայերի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու մասին: Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Ես հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, որը պետք է զբաղվեր Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատելով: Նա մեկնեց այնտեղ, կայացավ առաջին հանդիպումը։ Հետո մենք նրանց հրավիրեցինք Բաքու` երկխոսությունը շարունակելու, իսկ նրանք հրաժարվեցին։

Մենք երկրորդ անգամ հրավիրեցինք, գուցե սխալ արեցինք, նրանք կրկին մերժեցին։ Ասացի, որ երրորդ հրավերը չի լինի. չեն ուզում՝ չեն ուզում...՛՛:

  • Կիսվել: