չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հատուկ հանձնարարությունների դեսպանը կայցելի Բաքու եւ Երեւան՝ խաղաղության պայմանագրի մշակման համար. ՌԴ ԱԳՆ

Հատուկ հանձնարարությունների դեսպանը կայցելի Բաքու եւ Երեւան՝ խաղաղության պայմանագրի մշակման համար. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան Իգոր Խովաեւը հերթական անգամ սեպտեմբերին կայցելի Բաքու եւ Երեւան՝ շարունակելու խաղաղության պայմանագրի տեքստի մշակման աշխատանքը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարեւոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու մեր ջանքերում։ Ռուսական համապատասխան օգնության անհրաժեշտությունը հաստատել են թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Հասկանալի է, որ մեզ համար սա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային եւ առարկայական բնույթ տալու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարությունների դեսպան Խովաեւի վրա է դրել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերի հատուկ ներկայացուցչի գործառույթները։

«Խովաեւը մշտապես այցելում է Բաքու եւ Երեւան՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ խորհրդատվությունների, գործընկերների դիրքորոշումներում շփման կետերի որոնման համար, որպեսզի համաձայնեցնի համաձայնագրի նախագիծը։ Նրա հերթական ուղեւորությունները տարածաշրջան տեղի կունենան այս ամիս»,- նշել է Գոնչարը։

  • Կիսվել: