չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-ՀՀ գործընկերության նպատակներն առաջ մղելու, ավելի լավ ապագա կերտելու համար․ Ռիչարդ Վերմա

Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-ՀՀ գործընկերության նպատակներն առաջ մղելու, ավելի լավ ապագա կերտելու համար․ Ռիչարդ Վերմա

Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ով Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Երևան ժամանելու մասին ամերիկացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում է՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները․

«Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու և մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու: Իհարկե, սպասում եմ նաև համեղ դոլմայի և լավաշի»։

  • Կիսվել: