չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը. Բագրատ Սրբազան

Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը. Բագրատ Սրբազան

Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը։

Տեսաուղերձում հայտարարել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․

«Կարևոր հանդիպում ունենք վաղը՝ 18։30՝ ԱԺ-ի դիմաց։ Այդ ժամին ԱԺ-ում նիստ է նշանակված՝ կառավարության հրաժարականի ուղերձով։

Պետք է տեսնենք ու վկայենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, օտարացած ու հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստն, այդ իմաստով, չափազանց կարևոր է՝ ևս մեկ անգամ արձանագրելու, թե արդյոք այս մարդիկ գոնե նշույլ իսկ առնչություն ունեն մեր ժողովրդի իղձերի, նպատակների հետ, թե այլևս ամբողջությամբ օտարացած են։

  • Կիսվել: