կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հարցեր կան, որոնք առանց օրենքի ընդունման կլուծվեն․ Արայիկ Հարությունյան

Հարցեր կան, որոնք առանց օրենքի ընդունման կլուծվեն․ Արայիկ Հարությունյան

Հարցեր կան, որոնք լուծման արժանի են, բայց դրանք առանց օրենքի ընդունման կլուծվեն։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հեռական չսովորելու տեղ է դարձել: Բայց հնարավորություն է ստեղծվում գալու, վճարովի հիմունքներով անսահմանափակ ընդունվելու: Սա հեշտությամբ բուհական համակարգում հայտնվելու միջոց է դառնում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով` բուհական տեղերի զգալի կրճատման պետք է գնալ, պետք է մրցույթն ուժեղացվի:

«Բայց սրանով նպաստում ենք, որ այն ընդհանրապես ջախջախվի»,- նկատեց գերատեսչության ղեկավարը:

  • Կիսվել: