կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը, վնաս տալուց բացի, ոչ մի բան չի արել․ ՔՊ-ական պատգամավոր

ՀԱՊԿ-ը, վնաս տալուց բացի, ոչ մի բան չի արել․ ՔՊ-ական պատգամավոր

Պետք է օգնենք մեր բանակին, որ էս ժամանակավոր պարտությունից հետո կարողանանք նորից ոտքի կանգնել, ամրացնել մեր երկրի սահմանները և կարողանանք մեր անվտանգության հարցերը լուծել ինքներս, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, որովհետև համոզվեցինք, որ էսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել»,-ասաց Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, թե մնացած դաշնակիցները ևս ոչ մի բանով չեն օգնել։

Պատգամավորն ասաց, թե երբ հակառակորդի զորքերը գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն էր անում։

«Երբ Ղազախստանում  հեղաշրջում էր սպասվում, միանգամից ՀԱՊԿ-ը հավաքվեց  և այնտեղ գնաց, ճնշեց, այդ թվում նաև մեր զորքերը։ Որովհետև դա Ռուսաստանի կամքն էր, որ այնտեղ հեղաշրջում չլինի, ժողովրդավարություն չստեղծվի։ Իսկ երբ  Հայաստանի սահմաններ էր հակառակորդն  արդեն ներխուժել, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չարեց, այսինքն՝ 2-3 տարի մեր սահմանները էսկալացիայի են ենթարկվել, ՀԱՊԿ-ը չի արձագանքել։  Երբ արդեն ԵՄ դիտորդները եկան, նրանք ասացին՝ մենք էլ դիտորդներ կուղարկենք, մեզ այդ  դիտորդները պետք չեն, արեք քաղաքական հայտարարություն և մենք մնացածը կորոշենք»,- ասաց նա։ 

Լրագրողների հարցին, թե այդքան խոսվում է ՀԱՊԿ-ից դուրս  գալու մասին, երբ ի վերջո ՀՀ-ն կանի այս քայլը, նա արձագանքեց․ «Ամեն ինչ իր ժամանակն ունի»։

  • Կիսվել: