ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ-ը դեռ «թուրը պատյանից չի հանել». գեներալ Սիդորովը` Հայաստանում աշխատանքի մասին

ՀԱՊԿ-ը դեռ «թուրը պատյանից չի հանել». գեներալ Սիդորովը` Հայաստանում աշխատանքի մասին

ՀԱՊԿ-ը դեռ չի հանում «թուրը պատյանից» և փորձում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային գոտում ՀԱՊԿ-ի համար շատ տհաճ իրավիճակ է ստեղծվել։

«Միևնույն ժամանակ, մեր կանոնադրության մեջ, փաստաթղթերում և հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներին։ Այդ պատճառով մենք «թուրը պատյանից» առայժմ չենք հանում և առավելագույնս ջանում ենք խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել։ Կարծում եմ՝ այս առումով մեր աշխատանքը մեծ հեռանկար ունի և՛ այստեղ, և՛ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- ասել է Սիդորովը։

«Այսօրվա հիմնական խնդիրն էր այցելել տարածքներ, այն վայրերը, որտեղ բախումներ են տեղի ունեցել․ այն տեղանքները, բնակավայրերը, հայկական կողմի ստորաբաժանումները, որոնք կրակային խոցման են ենթարկվել։ Ջանում ենք լինել առավելագույնս օբյեկտիվ, դրա համար կաշխատենք փաստերի հետ։ Առայժմ եզրահանգումների մասին խոսելը վաղ է, այդ ամենը կներառվի աշխատանքների արդյունքն ամփոփող ընդհանուր տեղեկագրում»,- հավելել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավարը։

 
 
 

 

  • Կիսվել: