ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ի երեկոյան կլինի Երևանում

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ի երեկոյան կլինի Երևանում

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր գլխավորած խումբը Երևան կժամանի այսօր երեկոյան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին: Առաքելության կազմում կընդգրկվեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները։ 

  • Կիսվել: