ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման պահանջը հակառուսականություն չէ․ ՀՀ գոյությունը կախված է այդ որոշումից

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման պահանջը հակառուսականություն չէ․ ՀՀ գոյությունը կախված է այդ որոշումից

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման պահանջը հակառուսականություն չէ։

 

Հայաստանի գոյությունը կախված է այդ որոշումից։

Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ միաժամանակ դիտարկելով Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության խորացման հնարավորությունը։

 

Հայաստանը անելիք չունի մի ռազմաքաղաքական կառույցում, որի անդամների գերակշիռ մասը մեր հակառակորդի ստրատեգիական գործընկերներն են։

Հայաստանը չի կարող գտնվել մի դաշինքում, որը զրկում է ինքնապաշտպանվելուց, ինքնապաշտպանական կարողություններից։

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցումը Հայաստանի գոյության և հարատևության երաշխիքն է։

Կամ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և կհարատևի որպես հայության հարատևության երաշխավոր, կամ Հայաստանը առանց Սյունիքի, առանց Վայոց ձորի, առանց Գեղարքունիքի մի հատվածի մաս կկազմի Ռուսաստանին։

  • Կիսվել: