հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՊԿ-ում քննարկել են ռազմական կազմակերպության խաղաղապահ ներուժի զարգացման հնարավորությունները

ՀԱՊԿ-ում քննարկել են ռազմական կազմակերպության խաղաղապահ ներուժի զարգացման հնարավորությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը քննարկել է կազմակերպության խաղաղապահ ներուժի զարգացման հնարավարությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության հետ կապը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր՝ կապված ՀԱՊԿ մարմինների և Ռազմական կոմիտեի որոշակի հանձնարարականների կատարմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացումը, ներառյալ՝ կապը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության հետ»,- ասվում է նախարարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև ՀԱՊԿ երկրների և այլ պետությունների ռազմական ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման հարցերը։ Գուլևիչը հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Արևելյան Եվրոպայում առկա սպառնալիքների վրա։

ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբների պետերի աշխատանքի արդյունքը դարձավ ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի անցկացման արձանագրության համաձայնագիրը։

  • Կիսվել: