ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի համար առաջարկություններ է մշակել

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի համար առաջարկություններ է մշակել

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի համար առաջարկություններ է մշակել։ Այս մասին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին։

«Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը գլխավորում է առաջապահ խումբը, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների եւ համապատասխան միջոցառումների հետ կապված առաջարկների մասին։

Տեղի է ունեցել մտքերի անկեղծ, կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը։

Հանդիպումից հետո առաջապահ խումբը մեկնել է Մոսկվա»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: